Տարեսկզբից մեկնարկած սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում Վաղարշապատ համայնքի (Էջմիածին եւ Ոսկեհատ բնակավայրեր) սոցիալական ֆոնդից նոյեմբերի մեկի դրությամբ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 292 ընտանիքի, առավելապես՝
 Առողջապահական նկատառումներով տրամադրվել է թվով 127 օգնություն, սոցիալապես խոցելի ընտանիքներին՝ 109:  Սոցիալական աջակցության ոլորտներում ներառված են նաեւ՝ 
 • Թոշակառուները 
 • Նպաստառուները
 • Միայնակ տարեց քաղաքացիները
 • Հաշմանդամություն ունեցող անձինք
 • Բազմազավակ ընտանիքիները
 • Ուսանողները
 
 Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում բազմաթիվ ընտանիքների հատկացվել է նյութական աջակցություն, այդ թվում՝
 Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցության արդյունքում 44-օրյա պատերազմի եւ  2022 թվականի սեպտեմբերին սանձազերծված ագրեսիայի հետեւանքով տեղահանված եւ մեր համայնքում ապաստանած ընտանիքներին շարունակաբար տրամադրվում է պարենային եւ տնտեսական ապրանքների աջակցություն: 
  40 միայնակ տարեց քաղաքացի անընդմեջ ստանում է սնունդ եւ տնտեսական պարագաներ: 
  «Շողիկ» Հայկական բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ սոցիալապես խոցելի 5 ընտանիքի տարամադրվել է մեծ քանակությամբ մթերային պաշար:
  44-օրյա պատերազմի հետեւանքով  հաշմանդամություն ձեռք բերած երկու քաղաքացու տրամադրվել է քայլասայլակ: 
  «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական եւ տնտեսական զարգացման ՀԿ-ի հետ համագործակցությամբ նպաստառու 35 ընտանիքիների դպրոցահասակ երեխաների (1-4-րդ դասարանների) տրամադրվել է գրենական պիտույքներ: 
  «Օգնենք հայ մանուկներին» Հասարակական կազմակերպության հետ համատեղ անցկացվում են անգլերենի դասընթացներ՝ սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաների համար:
 Մայր Աթոռի հետ համագործակցության արդյունքում ավելի քան 30 ընտանիք օգտվում է Մայր Աթոռի անվճար բարեգործական ճաշարանից:
  Անհատ բարերար Հակոբ Գեւորգյանի միջոցներով սնունդ եւ հագուստ է տրամադրվել 12 ընտանիքի: 
 Կարեւորելով նաեւ մեր համայնքում երիտասարդների դերի ակտիվացումը եւ նպաստելով մեր համայնքի տաղանդաշատ անհատների բացահայտմանը՝ համայնքապետարանի ֆինանսավորմամբ տպագրվել է տաղանդավոր երիտասարդ գրող Արտյոմ Առուստամյանի «Թաթուլ Վանանդեցի» պատմավեպը: 
 Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպվել է ուխտագնացություն Լոռվա մարզ՝ Հաղպատ, Սանահին եւ Օձուն:
 
 Հիշեցնենք, որ նշված տվյալները ներառում են 2022 թվականի հունվարի 3-ից նոյեմբերի 1-ն ընդգրկող ժամանակահատվածը: