Շաբաթներ առաջ հրդեհ էր բռնկվել եռահարկ բնակելի շենքի տանիքում, ինչի հետեւանքով ամբողջովին այրվել էր տանիքը, մասնակի վնասվել էին վերջին հարկի բնակարանները:  
  Շենքի բնակիչների՝ համայնքապետարան ներկայացված դիմումի համաձայն եւ համայնքի ավագանու՝ սեպտեմբերի 21-ի արտահերթ նիստի ժամանակ ընդունած թիվ 141 որոշման հիման վրա, շենքի տանիքի շուրջ 670 քմ թիթեղյա ծածկը փոխվել է, կատարվել են ամրակայման աշխատանքներ: 
 Հրդեհի հետեւանքով ֆիզիկապես տուժած քաղաքացիներ չեն եղել: