Կոմիտասի անվան կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի պարգեւատրման արարողությունը:
Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարը, որին մասնակցեցին 3 տարիքային խմբեր եւ առանձին գործող աթլետների խումբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավանդույթի համաձայն, պարգեւատրեց ամենատարեց մասնակիցներին, անդրադարձ կատարեց մրցաշարի կարեւորությանը՝ նշելով հետագա տարիներիներին մրցաշարի ընդլայնման հեռանկարները:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն անդրադարձավ Հայաստանի՝ մեծ սպորտում այս տարի գրանցած հաջողություններին` շեշտելով որ տարին բացառիկ է մեդալների առատությամբ եւ, հատկապես, ոսկե մեդալների քանակով:
Պարգեւատրման արողությանը ներկա էին կառավարության, Ազգային ժողովի ներկայացուցիչներ, սպորտի վաստակավոր ներկայացուցիչներ: