Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

Արտաքին կապեր
15.10.2022

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Էջմիածնի քույր քաղաք, Վրաստանի հոգեւոր կենտրոն Մցխեթայի հիմնադրման օրվան նվիրված պաշտոնական միջոցառումներին:

Հոկտեմբերի 13-15-ը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում համայնքի ղեկավարը հանդիպում է ունեցել Մցխեթայի իր պաշտոնակից Դիմիտրի Զուրաբիշվիլիի հետ, շնորհավորել քաղաքի հիմնադրման օրվա առթիվ, մասնակցել պաշտոնական միջոցառումներին։

Գործընկերները քննարկել են երկու քաղաքների կապերն ամրապնդելու, մշակութային փոխգործակցության հիմքեր ստեղծելու հեռանկարներ։
Երկու քաղաքների միջեւ բարեկամության եւ համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 2016 թվականի հունիսի 20-ին:

Լուսանկարներ

Նորություններ