ՄԱՐՏԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Մշակույթ
10.03.2020

Կանանց միջազգային օրն էջմիածնում ծաղկառատ էր, լի վառ գույներով ու բարձր տրամադրությամբ։
Քաղաքապետարանն ու Էջմիածնի երիտասարդական խորհուրդը կանանց միամսյակի մեկնարկը տվեցին մեր քաղաքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ծաղիկ ու կոնֆետ նվիրելով Տոնի մասնակից դարձավ եւ քաղաքին ուրախության փոքրիկ չափաբաժին նվիրեց նաեւ քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Տարբեր թաղամասերում տեղադրված գեղեցիկ տաղավարներն էլ նոր շունչ էին տալիս քաղաքին, ամբողջացնում տոնական մթնոլորտը։ Ավանդույթի համաձայն Էջմիածնի քաղաքապատարանի ու Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցի համատեղ ջանքերով գարնանամուտի գեղեցիկ տոների առթիվ քաղաքապետարանի նախասրահում էջմիածինցի կին ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես է կազմակերպվել։
Այս տարի ցուցահանդեսը բացվեց մարտի 9-ին:
Արվեստասերների դատին է հանձնված 24 նկարչուհիների շուրջ 30 աշխատանք: Ներկայացված են տարբեր ոճերում արված դիմանկարներ, գեղանկարչական գործեր, աբստրակտ կտավներ, գոբելեն եւ բատիկա։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 7-ը:

Տեսանյութ

Նորություններ