Տոնդ շնորհավո՜ր, մեր սիրելի Էջմիածին

Տոներ և հիշատակի օրեր
08.10.2022

Այսօր մեր սիրելի քաղաքի հիմնադրման 2707-ամյակն է։ Ինչպես կանխավ նշել էինք՝ տոնական բոլոր միջոցառումները չեղարկված կամ անժամկետ հետաձգված են։
Այդուհանդերձ, այսօր չէինք կարող անցկացնել առանց միասնական աղոթքի եւ մեր հերոս որդիների հուշապուրակում ծաղկեդրման։
Կոմիտասի անվան կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ միասնական աղոթք, որին ներկա էին պատվավոր հյուրեր, համայնքում գործող պետական եւ համայնքապատկան կառույցների ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների սաներ։
Միջոցառումը մեկնարկեց աղոթքով։ Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը օրհնության խոսք հնչեցրեց` մեր երկրի եւ քաղաքի համար խնդրելով կայուն խաղաղություն։
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, շնորհավորելով Էջմիածնի տոնը, նշեց, որ Էջմիածինը միայն Էջմիածնեցունը չէ, այլ այն բոլորինն է եւ բոլորի սրտերում։
Համայքի ղեկավար Դիանա Գասպարյանը շեշտեց, որ Էջմիածնեցիները պատվով եւ արժանապատվությամբ են վերաբերվում հոգեւոր մայրաքաղաքի բնակիչը լինելու առաքելությանը։
Համայանքի ղեկավարի հղած շնորհավորական խոսքի ավարտին երկինք բաց թողնվեցին ճերմակ աղավնիներ` ի նշան մեր երկրի ու քաղաքի խաղաղության։
Միջոցառման ավարտին հերոսների հուշապուրակում տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն։

Լուսանկարներ

Նորություններ