Հարգարժա՛ն ուսուցիչներ, չափազանցված չի լինի նշելը, որ դուք կարեւրագույն մասնագիտության կրողն եք, քանզի դուք եք կրթում ապագա զինվորականին, բժշկին, հրջեջին ու շինարարին, դուք եք հիմքը դնում մեր երկրի ապագա մասնագետների մարդկային ու մասնագիտական որակների ձեւավորման։ Դպրոցական կյանքի երկար ու խրթին ճանապարհին դուք գալիք սերնդին հարստացնում եք ոչ միայն գիտելիքով, այլեւ ձեւավորում եք նրանց մարդկային հատկանիշները, անհրաժեշտաբար ստանձնում եք նաեւ ավագ ընկերոջ ու խորհրդատուի դերը։ Դուք եք մանուկներին երազելու թեւեր տալիս եւ նրանց ապագայի տեսլականը ձեւավորում։
Այս օրը կարելի է դիտարկել որպես համամարդկային տոն, քանի որ մեզնից յուրաքանչյուրն ունի ուսուցիչ, ով մեծ դեր է կատարել մեր կյանքում, ուղղորդել ու սատարել կարեւոր պահին եւ այսօր մենք հիշում ենք հենց իրեն՝ անկախ տարիների հեռավորությունից։
Հարգելի՛ ուսուցիչներ, արագ փոփոխվող դարաշրջանում կարեւոր է ձեր ճկուն միտքն ու հմուտ մոտեցումը ձեր աշխատանքին, կարեւոր է, որ դասասենյակ մտնելիս աշակերտն իր դիմաց տեսնի ոչ թե պատնեշ ու խոչընդոտ, այլ հենարան ու աջակից։
Սիրելի՜ ուսուցիչներ, ջերմ շնորհավորանքներս ու սրտաբուխ մաղթանքներս եմ հայտնում ձեզ, խոնարհվում ձեր կատարած անգնահատելի աշխատանքի առաջ։