Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է: 
Օրվա առթիվ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն այցելել է համայնքի տարեց բնակիչներ 103-ամյա Մարի Քեփիդյանին եւ 101-ամյա Վաղարշակ Խաչատրյանին: 
Առանձնակի ջերմ մթնոլորտում համայնքի ղեկավարը շնորհավորել է տարեցներին, մաղթել առողջություն եւ ընտանեկան հոգատարություն, ընդգծել, որ ավագ սերնդի ներկայացուցիչները մեր հասարակության սյուներից ու գլխավոր հենարաններից են եւ այս տոնը հրաշալի առիթ է տարեցներին հուզող խնդիրներին ծանոթանալու համար եւ ջանքեր գործադրելու, որպեսզի տարեցներն ապրեն արժանավայել կյանքով: