Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող պատվիրակության անդամները համայնքի ղեկավարի հետ քննարկել են քույր քաղաքների միջեւ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, փոխանակվել հուշանվերներով:
Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը եւ քաղաքային խորհրդի անդամ Մայք Քարբասսին խոսել են Ֆրեզնոյի հայ համայնքի պատմության ու գործունեության մասին, ներկայացրել երկու քաղաքների եւ երկրների բարեկամական կապերի ամրապնդման հնարավոր տարբերակները:
Համայնքի ղեկավարը նշել է քույր եւ գործընկեր քաղաքների դերը Էջմիածնի զարգացման գործում, խոսել քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերից: Համայնքապետը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ այցի, իրենց կատարած աշխատանքի եւ արդյունավետ քննարկման համար, հույս հայտնել, որ համագործակցության հնարավոր արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված ագրեսիայի հետեւանքների եւ ԱՄՆ-ի արձագանքի մասին:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել են Մայր Աթոռի Խրիմյան թանգարան: