Համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության եւ «Էջմիածին» դաշինքի անդամները, հանրակրթական դպրոցների աշակերտներ ծաղիկներ խոնարհեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշապուրակում, աղոթք հնչեցրին նրանց հոգիների հանգստության եւ մեր երկրի սահմանների խաղաղության համար:
Մեր հերոս տղաների անուններն ու սխրանքը հավերժացած են բոլորիս սրտում եւ պատմության էջերում: Գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: