Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հյուրընկալեց Էջմիածնի քույր քաղաք Դաուգավպիլսից (Լատվիա) ժամանած պատվիրակությանը:
Կողմերը քննարկեցին քաղաքների բազմամյա համագործակցության կարեւորությունը, փոխգործակցության ընդլայնման եւ զարգացման հնարավորությունները:
Համայնքի ղեկավարը խոսեց նաեւ սահմանային իրավիճակի մասին, ներկայացրեց ներկա իրադրությունը՝ շեշտելով, որ կարեւոր է միջազգային հանրության համարժեք արձագանքը համամարդկային աղետներին:
Դաուգավպիլսի համալսարանի ռեկտոր Իռենա Կոկինայի հետ առավել խորքային քննարկվեցին ուսանողների փոխանակման ծրագրերի հնարավոր տարբերակները։
Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին Պատմազգագրական թանգարան: