Նախօրեին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը հետեւել է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի եւ պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին։
 Այցի ընթացքում փոխվարչապետին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը եւ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:  
  Փոխվարչապետը ծանոթացել է Տիգրան Մեծ եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցներում ընթացող մայթերի հիմնանորոգման աշխատանքներին: Համայնքի ղեկավարը փոխվարչապետին ներկայացրել է նաեւ սուբվենցիոն ծրագրերով եւ պետական բյուջեի միջոցներով համայնքում իրականացվող մյուս ծրագրերի կատարման ընթացքը: 
 Շրջայց է կատարվել նաեւ Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցում ընթացող նոր մարզադահլիճի կառուցման շինհրապարակում: