Մեկնարկել են Չարենց թաղամասի հյուսիսային մասի կոյուղու (ջրահեռացման) համակարգի կառուցման աշխատանքները:
2022 թվականին մեր համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերից մեկով, պետության համաֆինանսավորմամբ մեկնարկել են Չարենց թաղամասի ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները։
Նախատեսված է կառուցել մոտ 6694 մետր ընդհանուր երկարությամբ կոյուղագիծ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 155 միլիոն ՀՀ դրամ, որից 60 %-ը ֆինանսավորվում է պետության կողմից, 40%-ը՝ համայնքի:
Ծրագրի շահառու է թաղամասի շուրջ 1000 բնակիչ։
Նախագծի իրականացումը կնպաստի բնակչության կենցաղային պայմանների բարելավմանը, հնարավորություն կստեղծի նշված հատվածի փողոցների ասֆալտապատման եւ բարեկարգման համար:
Failed to load: https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2022-09/None_2022-09-22_09-14-48-81/b034ed4b2137b8f9846bcf4c8c7b9993.JPG,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2022-09/None_2022-09-22_09-14-48-82/0ca7d14fca24863c63d2d6d02bf44e25.JPG,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2022-09/None_2022-09-22_09-14-48-82_dT5zhb9/7844852ded44d6e358241310c5cbfa83.JPG,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2022-09/None_2022-09-22_09-14-48-82_m1qAF4u/5d290edeca0d31941cdeea70b9091907.JPG