Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է անվանի բժիշկ, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Նաիրա Եղիազարյանը։ 
 Տիկին Եղիազարյանը մեր համայնքի բազմավաստակ եւ մեծահարգ տիկնանցից էր, ով շուրջ 35 տարի ձգվող աշխատանքային գործունեության ընթացքում իր անգնահատելի դերն է ունեցել բժշկության ոլորտի զարգացման գործում։  
 1987 թվականից աշխատում էր «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ սրտաբանական բաժանմունքում որպես բժիշկ-սրտաբան։ 2014 թվականից սրտաբանական բաժանմունքի վարիչն էր:
 Իր մեծարժեք ավանդի եւ անձնվեր աշխատանքի համար արժանացել է Վաղարշապատի համայնքապետարանի եւ Առողջապահության նախարարության պատվոգրերի։ 
 2011 թվականին պարգեւատրվել է «Էջմիածին քաղաքի բարեկամ» շքանշանով։
 2015 թվականին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման:
 Տիկին Եղիազարյանը 60 տարեկան էր։ 
 Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին եւ հարազատներին։