Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը

Տոներ և հիշատակի օրեր
14.09.2022

Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն, դուրս բերվեց Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը՝ զարդարված ծաղիկներով ու ռեհանով։
Հոգեւորականների ու հավատացյալների թափորն ավետարանական ընթերցումներով ու շարականներով տոնախմբեց Սուրբ Խաչին նվիրված տոներից գլխավորը։
Կատարվեց նաեւ Անդաստանի կարգ, օրհնվեցին խաչը զարդարող ռեհանը եւ աշխարհի չորս կողմերը։
Արարողության ավարտին ծաղիկներն ու ռեհանը բաժանվեցին հավատացյալ ժողովրդին՝ մարմնի եւ հոգու բժշկության համար։

Լուսանկարներ

Նորություններ