Շարունակվում են աղացած ասֆալտով փոսալցման եւ հարթեցման աշխատանքները

Բարեկարգում
26.08.2022

Համայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման նպատակով, հիմնանորոգվող ճանապարհներից քանդվող ասֆալտբետոնե ծածկը՝ աղացած ասֆալտի տեսքով, մարզպետարանի կողմից տրամադրվում է մարզի համայնքներին` փոսալցման եւ հարթեցման աշխատանքներ իրականացնելու համար:
Այս նպատակով ՀՀ Արմավիրի մարզպետարան / Armavir Administrative Region RA-ի կողմից մեր համայնքին տրամադրվել է շուրջ 750 խմ աղացած ասֆալտ:
Արդեն իսկ փոսալցվել կամ հարթեցվել են նշված հատվածները՝
Խնկոյան փողոց
Չեռնիշեւսկի փողոց
Հ․ Հակոբյան փողոց
Նավասարդյան փողոց
Եկմալյան փողոցի մեկ փակուղի
Անդրանիկ թաղամասի երկու փողոց
Բարեկարգման տարեկան ծրագրով նախատեսված փողոցների փոսալցման, հարթեցման եւ ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են:

Լուսանկարներ

Նորություններ