Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցի սան Սուրեն Աղաջանյանը լրացուցիչ ցուցանիշներով (6։6) զիջեց իրանցի ըմբիշ Սաիդ Էսմաիլի Լեիվեսին` հռչակվելով Աշխարհի փոխչեմպիոն:
—————————
Սուրենը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Բակիթժան Կաբդիլին (4-0), 1/4 եզրափակչում մեր սանը փայլուն հաղթանակ տարավ թուրք ըմբիշ Մերտ Իլբարսի նկատմամբ (16-7)` վերջինիս դուրս թողնելով ոսկու համար մրցապայքարից, իսկ կիսաեզրափակչում հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթին (5-0)։
Հիշեցնենք, որ Սուրենը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնն է։
Շնորհակալ ենք մեր սանին եւ մարզիչներին` մեր երկրի եւ քաղաքի պատիվը կրկին բարձր պահելու, մեզ հպարտության պահեր պարգեւելու համար։