Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հանդիպել է «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի սաներին

Education
16.08.2022

Հարցուպատասխանի ձեւաչափով անցկացված հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը պատասխանել է սաների տարաբնույթ հարցերին, ներկայացրել համայնքապետարանի կառուցվածքը, աշխատանքի կազմակերպման մեխանիզմները, համայնքի ղեկավարի եւ ավագանու իրավասության շրջանակները, խոսել ապագայում նախատեսված ծրագրերից:
Կենտրոնի սաները խոսեցին իրենց հուզող խնդիրների մասին, ներկայացրին իրենց ծրագրերն ու առաջարկները, պատրաստակամություն հայտնեցին ընդգրկվել համայնքում կամավորական աշխատանքներին եւ միջոցառումներին։
Նման հանդիպումների նպատակն է երիտասարդներին ծանոթացնել համայնքային գործունեությանը, ամրապնդել համայնք- երիտասարդ կապը, ստեղծել նոր հնարավորություններ երիտասարդների եւ պատանիների համար՝ ինքնադրեւորվելու եւ համայնքի զարգացման կարեւոր մասնակիցը դառնալու:
Համայնքի ղեկավարը նորաբաց կենտրոնի գրադարանին նվիրեց բազմաժանր եւ բազմալեզու գրքեր՝ կենտրոնում անցկացվող դասաժամերն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Photos

News