Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Տոներ և հիշատակի օրեր
12.08.2022

Սիրելի՜ երիտասարդներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:
Այսօր եւս մեկ անգամ շեշտվում եւ ընդգծվում է ձեր առանցքային դերն ու կարեւորությունը պետության ու համայնքի զարգացման եւ առաջընթացի գործում:
Մեզ համար կարեւոր նպատակ է, որպեսզի դուք լինեք համայնքի մասնակցային կառավարման մի մասը, ձեր ներդրումն ունենաք համայնքի առօրյայի ձեւավորման գործում:
Հպարտությամբ պետք է խոսել մեր երկու՝ Վաղարշապատի Երիտասարդական Միություն Vagharshapat Youth Union եւ «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն երիտասարդական կառույցների մասին, որոնց շնորհալի եւ փայլուն անդամների շնորհիվ այսօր կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, դասընթացներ, հանդիպումներ, որոնք միտված են համայնքի եւ այստեղ բնակվող պատանիների ու երիտասարդների ապագան ավելի լավը դարձնելուն:
Սիրելի երիտասարդներ, Ձեր ակտիվությունն ու նորարարական մտածողությունը հզոր շարժիչ ուժ եւ խթան են պետության ու համայնքի համար: Հավատացեք ձեր ներուժին՝ չվարանելու, մեծ երազելու ու երազանքից դեպի նպատակ տանող ճանապարհը վստահ քայլերով անցնելու համար:
Հարգանքով՝
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան

Նորություններ