Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հանդիպեց Վաղարշապատի երիտասարդական միության անդամների հետ

Այլ
12.08.2022

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հանդիպեց Վաղարշապատի երիտասարդական միության անդամների հետ
Համայնքի ղեկավարը նրանց շնորհավորեց երիտասարդության միջազգային օրվա առիթով, շեշտեց նրանց դերն ու կարեւորությունը համայնքի զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում միության անդամները համայնքի ղեկավարի հետ խոսեցին իրենց կատարած աշխատանքների մասին, քննարկեցին առաջիկա պլաններն ու անելիքները, համագործակցության հեռանկարները։
Համայնքի ղեկավարը երիտասարդական միության մի քանի անդամների հանձնեց շնորհակալագրեր` համայնքային կյանքի տարբեր ոլորտներում ցուցաբերած ակտիվության եւ ներդրման համար։
Հանդիպման ավարտին համայնքապետը եւ երիտասարդական միության անդամները խաղացին ինտելեկտուալ խաղեր:

Լուսանկարներ

Նորություններ