Հարգանքի տուրք մատուցվեց Օշականի ճակատամարտում զոհված հայ եւ ռուս մարտիկների հիշատակին:

Տոներ և հիշատակի օրեր
17.08.2022

Արարողությունը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացած քաղաքացիների:
Ճակատամարտի 195-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, ՀՀ ՊՆ-ի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներ, Հայաստանում ռուսական համայնքի անդամներ:
Ներկաները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ խոնարհեցին հուշարձանին, իրենց խոսքում ընդգծեցին հայ-ռուսական դարավոր բարեկամության դերը երկու ժողովուրդների կյանքում։
Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների սպասավորները մատուցեցին հոգեհանգստյան կարգ։

Լուսանկարներ

Նորություններ