Էջմիածնում կկառուցվի քաղաքային նոր գրադարան

Improvement
19.08.2022

Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանը շուտով կգործի նոր հասցեում՝ նորակառույց շենքում:
Նպատակ ունենալով համապատասխան ոլորտներում ապահովել անհրաժեշտ ներդրումներ՝ մենք խրախուսում ենք համայնքապետարան-մասնավոր հատված համագործակցության հաստատումն ու ընդլայնումը եւ հպարտությամբ հայտնում եւս մեկ հաջողված համագործակցության մասին․ Շուտով կմեկնարկեն քաղաքային նոր գրադարանի կառուցման շինարարական աշխատանքները։
Նախատեսվում է կառուցել եռահարկ շինություն համայնքապետարանի հարակից այգում, որը կբավարարի գրադարանում առկա գրքային ֆոնդին եւ կհանամապատասխանի ժամանակակակից գրադարանի պահանջներին․ Գրադարանում կգործեն գրական սրահներ, ընթերցասրահներ, հանդիպումների սրահներ, կստեղծվի հնարավորություն՝ գրքային ֆոնդի համալրման, ինչն այլեւս անհնարին էր ներկայիս գրադարանի շենքային պայմաններում։
Շինության ընդհանուր մակերեսը կկազմի 1144․1 քառակուսի մետր։
Երրորդ հարկում կգործի գրադարանի ճարտարապետությանը համապատասխան սրճարան։
Լինելով Հայաստանի կրթական ու մշակութային կարեւորագույն քաղաքներից մեկը, բարձր արժեւորելով կրթության դերի բարձրացումը մեր համայնքում, մեզ համար օրակարգային խնդիր է ունենալ Էջմիածնի հարուստ պատմությանն ու ժառանգությանը հարիր գրադարան․
Եվ Նոր գրադարանն իր ճարտարապետական տեսքով, հարուստ գրքային ֆոնդով եւ ընձեռած հնարավորություններով կդառնա մեր քաղաքի այցեքարտերից մեկը։
Հարկ ենք համարում նշել, որ գրադարանի հին շենքը եւս կստանա նոր շունչ՝ դառնալով Էջմիածնի ժամանցային կարեւոր կետերից մեկը։
Գրադարանի հիմնարկեքի արարողությունը նախատեսված է հոկտեմբերին՝ Էջմիածնի 2707-ամյակի միջոցառումների շրջանակում։

Photos

News