Տիգրան Մեծ (նախկին՝ Սպանդարյան) փողոցում մեկնարկել են մայթերի հիմնանորոգման աշխատանքները: 
2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Տիգրան Մեծ փողոցում մեկնարկել է մայթերի հիմնանանորգումը, այս պահին ընթացքի մեջ են ծառերի բնաբաժակների առանձնացման աշխատանքները: 
 Նշված ծրագրի պայմանագրային արժեքը 136.7 մլն դրամ է, որի 45%-ը համաֆինանսավորում է պետությունը, 55%-ը՝ համայնքը:
 Ծրագրում ներառված Տիգրան Մեծ փողոցի մայթերի երկարությունը կազմում է 802 մետր: 
Հիշեցնենք, որ փողոցի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվել է ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում՝  9680 քմ մակերեսով, 2020 թվականին կատարվել է բազալտե եզրաքարերի շարման գործընթաց՝ ընդհանուր 2429 մետր երկարությամբ, վերակառուցվել են անձրեւաջրերի հեռացման հեղեղատար կոյուղու ցանցերը: 
__________________
Այս տարի մեր համայնքից ներկայացվել են նաեւ հետեւյալ սուբվենցիոն հայտերը
 Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորիչ (նախկին՝ Կամո) փողոցի մայթերի հիմնանորոգում:
Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի հյուսիսային մասի կոյուղու (ջրահեռացման) համակարգի կառուցում:
Էջմիածին քաղաքի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգում եւ Ոսկեհատ գյուղի մանկապարտեզի վերանորոգում: