Տեղի ունեցավ «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի հանդիսավոր բացումը

Education
28.07.2022

Վաղարշապատի համայնքապետարանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի եւ Ճապոնիայի դեսպանատան համագործակցությամբ` այսօր Էջմիածնում տեղի ունեցավ «Էջմիածնի երիտասարդների տուն» երիտասարդական կենտրոնի բացումը։

Երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակն է բարձրացնել համայնքի երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը, նպաստել նրանց ներգրավվածությանը համայնքի կյանքում։
Կենտրոնում 13-18 տարեկան պատանիների համար կկազմակերպվեն տարաբնույթ դասընթացներ եւ հանդիպումներ, համագործակցության ուղիներ կստեղծվեն Հայաստանի այլ համայնքներում գործող «Բաց երիտասարդական տների» եւ կազմակերպությունների հետ:

Բացման ընթացքում համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, խոսելով համայնքում երիտասարդների ժամանացի եւ համայնքային կյանքի ներգրավման մասին, նշեց որ պատանիներն ու երիտասարդները մեր ապագայի հիմնասյուներ են, որոնց պետք է տալ հնարավորություններ՝ իրենց տեսլականն իրագործելու համար։ Համայնքի ղեկավարը շեշտեց նման կենտրոնի գործունեության կարեւորությունը համայնքում` շնորհակալություն հայտնելով համագործակցության համար:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչները նշեցին երիտասարդների եւ պատանիների` հասարակության մեջ դերի, համայնքային կյանքում ակտիվ ներգրավվածություն ունենալու եւ նման կենտրոնի միջոցով իրենց հնարավորությունները արդյունավետ օգտագործելու հնարավորությունների մասին։
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ եւ արդյունավետ համագործակցության համար` վստահություն հայտնելով, որ կենտրոնը կարադարցնի բոլոր սպասելիքները։

Կենտրոնի գործունեության ֆինանսավորումը ապագա հինգ տարիներին կկատարվի Վաղարշապատի համայնքապետարանի կողմից:
Մեր համայնքին զուգահեռ, երիտասարդական կենտրոններ են ստեղծվում Արմավիրում եւ Գավառում, արդեն իսկ գործող կենտրոններ կան Գյումրիում եւ Սպիտակում։

Photos

News