Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի ունեցած համերգի ընթացքում ելույթ ունեցան մրցույթի մասնակից շուրջ երկու տասնյակ պատանիները, կատարվեց մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություն, մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգեւատրվեցին դիպլոմներով եւ հատուկ մրցանակներով։
Այս տարի մրցույթի 1510 մասնակիցներից միայն 36-ն են արժանեցել մեծ մրցանակի, նրանցից չորսը ներկայացնում է Արցախը։
Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետարանի եւ «Արտպրոգրես» մշակութային-հասարակական կազմակերպության համատեղ ջանքով 2019 թվականին սկիզբ առած մրցույթ-փառատոնին այս տարի մասնակիցների պատկառելի թվով ներգրավված էր Արցախը։ Մրցույթին մասնակցում էին նաեւ Երեւանում գործող «Դիզակ Արտ» կենտրոնի արցախցի սաները։
Շնորհակաություն ենք հայտնում Արցախի Մշակույթի նախարարությանը եւ արցախյան կողմի բոլոր ներկայացուցիչներին՝ համագործակցության եւ Արցախից մեծաթիվ պատանիների մասնակցությունը հնարավոր դարձնելու համար։
Արցախի եւ փառառոնի կապն այս տարի շարունակվելու է արդեն վարպետաց դասերի տեսքով, որոնք կմեկնարկեն աշնանը։
Այսպիսով, ամփոփում ենք «Փոքրիկ Քայլ» երաժիշտների մանկապատանեկան համապետական մրցույթ-փառատոնի երրորդ տարին՝ գրանցած մեծ հաջողությամբ, ստեղծած նոր մշակութային կապերով եւ հաջորդ տարի միջազգային մրցույթ կազմակերպելու հեռանկարով: