Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով Արմավիրի մարզում է:
Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի եւ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ նրանք այցելել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, հանդիպում ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, շրջայց կատարել Մայր Աթոռի թանգարաններում, ծանոթացել եկեղեցական ու մշակութային գանձերին:
Պատվիրակության այցը շարունակվում է Արմավիրի մարզում, իսկ վաղը նրանք համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանի ուղեկցությամբ կայցելեն «Կարաս» գինու գործարան: