2022 թվականի ասֆալտապատման ծրագիր

Բարեկարգում
14.07.2022

Համայնքի ավագանու հաստատած նախագծով այս տարի կատարվելու են շուրջ 54.709 քառակուսի մետր տարածքի ասֆալտապատման աշխատանքներ, այդ թվում՝ նախորդ տարի հաստատված ծրագրի երկրորդ փուլում ընդգրկված փողոցները:
Ասֆալտապատվող հատվածները նեռառում են՝
✔️Անդրանիկ թաղամասի ներքին փողոցը
✔️Րաֆֆու (նախկին՝ Մռավյան) փողոցը
✔️Զվարթնոց թաղամասի կենտրոնական փողոցը
✔️Եկմալյան փողոցը, Շոլոխով փողոցի փակուղին
✔️Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 3-րդ փողոցը
✔️Արագածի 2-րդ զանգվածի փողոցները
✔️Տերյան փողոցի 1-ին փակուղին
✔️Աբովյան փողոցը
✔️Չարենց փողոցի 1-ին նրբանցքը
✔️Իսրայել Օրի (նախկին՝ Ղարիբջանյան) փողոցը (ներառյալ փակուղին)
✔️Վիկտոր Համբարձումյան (նախկին՝ Լոմոնոսով) փողոցի 2-րդ փակուղին
✔️Զվարթնոց թաղամասի թիվ 11բ, 12բ շենքերի բակերը
✔️Զվարթնոց թաղամասի թիվ 1, 2, 3, 4, 5, 5ա շենքերի ետնամասի ճանապարհը
✔️Կարճիկյան 1-ին փակուղին
✔️Կնունյանց 1-ին փակուղին
——————————
Տեղեկացնենք, որ աշխատանքների կատարման համար հայտարարված մրցույթներն արդեն ավարտված են, փաստաթղթային փուլի ավարտից հետո կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները:

Նորություններ