ԹԻԿՈՒՆՔԻ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՑՍ

Այլ
19.10.2020

Այս օրերին, արտաքին եւ տեսանելի թշնամուն զուգընթաց ակտիվացել է նաեւ անտեսանելի ու թիկունքի ամրությունը թուլացնող թշնամին՝ նոր տեսակի կորոնավիրուսը, որը պակաս մահերի առիթ չի դառնում, պակաս չի ծանրացնում մեր միասնական աշխատանքը: Թեեւ, բոլորիս ուշադրությունն այժմ սեւեռված է դեպի մեր զինվորները, բայց, հանուն նրանց, պետք է շարունակել աշխատել ու արարել թիկունքում, աշխատել մտածված ու պաշտպանված:
Թույլ չտանք անտեսանելի թշնամուն խաթարել մեր հաղթական ընթացքն ու խոչընդոտ դառնալ ուժեղ ու հզոր Հայրենիք ունենալու մեր երազանքի իրականցման ճանապարհնին:
Կրե՛նք դիմակ, պահպանե՛նք հակահամաճարակային բոլոր կանոնները, որպեսզի բժիշկները հնարավորություն ունենան կռվել մեկ ճակատով՝ մեր զինվորներին ապաքինելու համար, եւ ստիպված չլինեն կանգնել բարդ ընտրության առաջ՝ կյանքեր փրկելու գործում:
Թիկունքի ամրությունը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։

Լուսանկարներ

Նորություններ