Մեկնարկել են Ոսկեհատի մանկապարտեզի վերանորգման աշխատանքները

Improvement
11.07.2022

Կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում, մեր համայնքի կողմից 2022 թվականին ներկայացված հայտերից մեկով մեկնարկել են Ոսկեհատի մանկապարտեզի վերանորգման աշխատանքները:

Նորոգվելու են շենքի հիմնական եւ նկուղային հարկերը, փոխվելու են դռները, պատուհանները, ամրակայվելու եւ սալիկապատվելու է հատակը, անցկացվելու է ջեռուցման եւ ջրամատակարարման համակարգ, կատարվելու է ցանկապատի եւ տաղավարների տեղադրում։

Աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմում է 37 միլիոն 788 հազար ՀՀ դրամ՝ պետության 70% համաֆինանսավորմամբ:

Աշխատանքերի ավարտին բնակավայրի երեխաների համար կստեղծվեն լավագույն շենքային պայմանները՝ նախադպրոցական կրթություն ստանալու համար, ինչպես նաեւ կապահովի 15 հիմնական աշխատատեղ:

Հիշեցնենք, որ այս տարի մեր համայնքից ներկայացվել են հետեւյալ սուբվենցիոն հայտերը՝
Էջմիածին քաղաքի Տիգրան Մեծ (նախկին՝ Սպանդարյան) եւ Գրիգոր Լուսավորիչ (նախկին՝ Կամո) փողոցների մայթերի հիմնանորոգում:
Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի հյուսիսային մասի կոյուղու (ջրահեռացման) համակարգի կառուցում:
Էջմիածին քաղաքի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգում եւ Ոսկեհատ գյուղի մանկապարտեզի վերանորոգում:

Photos

News