Հանդիպում՝ Շաղվիո Շավանիոյի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ

Foreign Relations
04.07.2022

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Էջմիածնի քույր քաղաք ֆրանսիական Շաղվիո Շավանիոյի քաղաքային իշխանության եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի շրջանակում Ֆրանսիա կատարած այցի ընթացքում համայնքի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Շաղվիո Շավանիոյի քաղաքապետ Ժերար Դեզամպի եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկել երկու համայնքների ներկա հարաբերությունները եւ հետագա հնարավոր համագործակցության ուղիները։

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի համար բարեկամ երկիր է եւ երկու քաղաքների միջեւ գործընկերային կապերի ամրապնդումը, նոր ծրագրերի մշակումն ու տարաբնույթ համագործակցությունները մեծ խթան են այդ բարեկամությունը զարգացնելու ճանապարհին։

Շաղվիո Շավանիոյի քաղաքապետ Ժերար Դեզամպը համայնքի ղեկավարին հանձնել է քաղաքային պատվո մեդալ, շնորհակալություն հայտնել այցի եւ երկու քաղաքների միջեւ առկա կապերի ընդլայնման համար ցուցաբերած ջանքերի համար։

Էջմիածնի եւ Շաղվիո Շավանիոյի ակտիվ փոխգործակցությունն ու ջերմ հարաբերությունները տարիների պատմություն ունեն․ քաղաքների միջեւ բարեկամության եւ համագործակցության հուշագիրը ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 8-ին։

Photos

News