Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացավ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը:
 Համաժողովի առանցքային նպատակը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջհամայնքային եւ միջտարածաշրջանային կապերի սերտացմանն ու ընդլայնմանը նպաստելն է: 
  Օրակարգում ընդգրկված էին զբոսաշրջության, «Խելացի քաղաքների», գյուղատնտեսության թեմաներով քննարկումներ: 
  Հայկական պատվիրակության կազմում էր նաեւ Վաղարշապատ համայնքի ղեկավար, Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի ղեկավար Դիանա Գասպարյանը: 
 Համաժովի մասնակցությունից զատ, համայնքի ղեկավարը առանձին հանդիպում ունեցավ նաեւ Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի պատվիրակության ներկայացուցիչների հետ, քննարկվեցին երկու համայնքների հետագա համագործակցության հնարավորությունները:
Համաժողովը կազմակերպվել է Լիոնի քաղաքապետարանի, Լիոնի մետրոպոլիայի, Հայաստանի համայնքների միության եւ Cités Unies France-ի կողմից՝ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ: