Մեր մարզադպրոցի սան Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի Չեմպիոն

Սպորտ
29.06.2022

Մեր մարզադպրոցի սան Սուրեն Աղաջանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնն է:
Հռոմում ընթացող առաջնության եզրափակիչ գոտեմարտում Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգում հաղթեց վրացի Դիմիտրի Խաչիձեին (4:0)` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:
Մինչեւ եզրափակիչ խաղը Սուրենը հաղթել էր լատվիացի Կասպարս Բոնդարենկոյին (10։0), շվեդ Իլյաս Ջեյսոն Այհանին (9։0), իսկ կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել ադրբեջանցի Նիհատ Մամադլիին (9:1):
Շնորհավորում ենք եւ շնորհակալ ենք մեր սանին եւ մարզիչներին։

Լուսանկարներ

Նորություններ