Հանդիպում դանիացի երաժիշտներ Հելլե եւ Ամալի Ասմիլդների հետ

Մշակույթ
24.06.2022

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունեց դանիացի երաժիշտներ Հելլե եւ Ամալի Ասմիլդներին եւ Դանիայի Կոպենհագեն քաղաքի հայ համայնքի «Դան-Արմեն» կազմակերպության հիմնադիր Աննա Կարապետյանին:

Այս օրերին Հայաստանում գտնվող արտիստները տարբեր համայնքներում ներկայացնում են իրենց անգլալեզու համերգ-ներկայացումը՝ նվիրված Մեծ Եղեռնից մազապուրծ հայ գաղթականներին օգնություն ցուցաբերած դանիացի միսիոներ Կարեն Եփփեի կյանքին եւ գործունեությանը։
Այսօր նրանք Էջմիածնում էին։

Հանդիպման առանցքային թեմաներն էին երաժշտությունն ու մշակույթը, դրանց՝ մարդկությանը միավորող համընդհանուր լեզու լինելը։
Արտիստները կիսվեցին Հայաստանը բացահայտելու իրենց պատմությամբ, այցից ստացած տպավորություններով եւ երաժշտական նախագծի մտահղացմամբ։
Համայնքի ղեկավարը եւ տիկին Աննա Կարապետյանը խոսեցին նաեւ հայ-դանիական հարաբերությունների եւ առկա կապերի շրջանակի հնարավոր ընդլայնման մասին։
Երեկոյան, «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ում տեղի ունեցավ Հելլե եւ Ամալի Ասմիլդների ներկայացումը, որը պատմում է Կարեն Եփփեի կատարած կարեւորագույն առաքելության մասին՝ Հայոց Ցեղասպանությունից հետո․ վերջինս մինչեւ մահ աջակցել է հայ գաղթականներին, զբաղվել է առեւանգված երեխաներին եւ կանանց ետ վերադարձնելու առաքելությամբ։

Ներկայացումը համեմված էր հայկական եւ դանիական հոգեւոր երաժշտությամբ։

Լուսանկարներ

Նորություններ