ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՎԱՃԱՌՔ՝ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ

Սոցիալական
20.10.2020

Էջմիածնի քաղաքապետարանի Եղ. Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցի, Արմֆայթինգ Էջմիածին մարզական ակումբի եւ Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի սաները համախմբվել են Արցախին օգնելու եւ մեր երկրի սահմաններն ամուր պահող զինվորներին սատարելու գաղափարի շուրջ:
Պատերազմական այս իրավիճակում չափազանց անհարժեշտ հայրենանպաստ նախաձեռնության շրջանակում, հոկտեմբերի 21-ին ժամը 15:00-ից 18:00-ն, Կոմիտասի անվան հրապարակին հարող տարածքում կկազմակերպվի բարեգործական վաճառք, որից գոյացած ողջ հասույթը կփոխանցվի Հայաստան Համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքին:
Բարեգործական վաճառքին երեխաները ցանկություն են հայտնել վաճառել անգամ իրենց ամենասիրելի իրերը: Ներկայացված կլինեն նաեւ գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները:
Եկե՛ք ակտիվ մասնակցություն ցուցաբերենք բարեգործական վաճառքին՝ ի բարօրություն Հայաստան եւ Արցախ աշխարհների:

Նորություններ