Տեղի ունեցավ «Փոքրիկ քայլ» ամենամյա փառատոնի գալա համերգը

Մշակույթ
16.06.2022

Կոմիտասի անվան մշակույթի պատալում տեղի ունեցավ «Փոքրիկ քայլ» ամենամյա փառատոնի Գալա համերգը, որի ընթացքում ամփոփվեցին երրորդ փառատոնի արդյունքները, ելույթ ունեցան մրցույթի մասնակիցները, հանձնվեցին բոլոր անվանակարգերի հաղթողների եւ հատուկ մրցանակները:

2019 թվականին, նպատակ ունենալով համախմբման մեկ հարթակ ստեղծել Հայաստանի եւ Արցախի տաղանդավոր երաժիշտ պատանիների համար, Վաղարշապատի համայնքապետարանը եւ «Արտպրոգրես» Մշակութային Հասարակական Կազմակերպությունը ստեղծեցին «Փոքրիկ քայլ» փառատոնը, որը երրորդ տարին իր շուրջ համախմբեց ավելի քան 1500 տաղանդաշատ երաժիշտ պատանիների՝ նոր էջ բացելով մեր երկրի մշակութային կյանքում:
Այս տարին բացառիկ էր ինչպես մասնակիցների, այնպես էլ մրցանակների թվով. Տասնմեկ հիմնական անվանակարգերից բացի սահմանված էին բազմաթիվ հատուկ մրցանակներ, որոնք շնորհվեցին մրցույթի կազամկերպիչների եւ աջակիցների կողմից:

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հանձնեց երկու հատուկ մրցանակ, խոսեց մրցույթի ստեղծման պատմության, կարեւորության եւ կատարած դերի մասին՝ մեր համայնքի եւ երկրի մշակութային կյանքում:

սահմանված էին նաեւ մրցանակներ կոմիտասյան ստեղծագործության, Մոցարտի ստեղծագործության, հայ ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար: Ժյուրիի կողմից սահմանված հույսի մրցանակին արժացավ դեպի լույս ներառական երգչախումբը, որի կատարմամբ մեկնարկեց գալա համերգը:
Կալիֆորնիա նահանգի երաժշտական ասոցիացիայի անդամ Օլգա Մաթեւոսյանի կողմից փոխհատուցվեց չորս մասնակցի մեկ ուսումնական տարվա վարձն ամբողջությամբ, հինգ մասնակից ստացավ ջութակի լարերի հավաքածու:
Հատուկ մրցանակներ էին սահմանել նաեւ «Արտպրոգրես» Մշակութային Հասարակական Կազմակերպությունը, «Էդիթ Պրինտ» եւ «Դարակ» հրատարակչությունները եւ Էյջ ռեզորթ հյուրանոցը, Արիա վոկալ անսամբլը:
Մրցույթի համահիմնադիր, «Արտպրոգրես» Մշակութային Հասարակական Կազմակերպությ նախագահ Արտյոմ Հարությունյանը խոսեց մրցույթին Արցախի ներգրավվածության, փառատոնը միջազգային դարձնելու հեռանկարի մասին:
Այսպիսով ավարտվեց փոքրիկ քայլ ամենամյա փառատոնը, որը նոր էջ գրեց մեր համայնքի մշակութային կյանքում:

Լուսանկարներ

Տեսանյութ

Նորություններ