Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Արտաքին կապեր
13.06.2022

Այսօր՝ հունիսի 13-ին, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է Ֆրանիսայի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին:

Ողջունելով հյուրին՝ համայնքի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները, մասնավորապես Էջմիածնի եւ ֆրանսիական քույր քաղաքներ Շաղվիո Շավանիոյի եւ Իսի լե Մուլինոյի միջեւ ջերմ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ընդյալնվել, ինչպես եղել է տարիներ շարունակ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական երկկողմ ծրագրերի իրականացմանը, Էջմիածնի եւ քույր քաղաքների միջեւ առկա ակտիվ եւ արդյունավետ համագործակցությանը, կապերի հնարավոր ընդլայնմանը:

Քաղաքապետը դեսպանին եւ նրա առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին ներկայացրեց քաղաքի զարգացման իր տեսլականը, համայնքների խոշորացումից հետո տեղի ունեցած եւ սպասվելիք փոփոխությունները:
Դեսպանն իր հերթին վերահաստատել է համայնքապետարանի հետ փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին աջակցման պատրաստակամությունը:

Լուսանկարներ

Նորություններ