Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Էջմիածնում եւ Ոսկեհատում տեղի ունեցան բազմատեսակ խաղային մրցույթներ ու ժամանցային ծրագրեր: Համայնքապետարանի հարակից այգում կատարվեց սպասված խաղահրապարակի բացումը:
  Երեխաների համար 2 ժամ անընդմեջ պատրաստվեց քաղցր բամբակ, կազմակերպվեց քաղցրաբլիթների հյուրասիրություն:
 Ժամը 17:00-ից համերգային ծրագրով հանդես եկան Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի սաները: 
  Տերյան փողոցի այգում համայնքապետարանի եւ «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի համագործակցությամբ տեղի ունեցավ «Փոքրիկները Արեւային ընտանիքում» խորագրով միջոցառում, որի ընթացքում ներկայացվեց Մաչանենց տան երեխաների աշխատանքները, տեղի ունեցավ շոու` մուլտհերոսների մասնակցությամբ։ 
 Վաղարշապատի երիտասարդական միության անդամների ջանքերով Ոսկեհատում կազմակերպվեցին տարատեսակ խաղ-մրցույթներ` նախատեսված տարբեր տարիքային խմբերի երեխաների համար, ներկայացվեցին պարային, երաժշտական համարներ։