Թանգարանների գիշերն Էջմիածնում

Տոներ և հիշատակի օրեր
19.05.2022

«Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառման շրջանակում համայնքապետարանի ենթակայության եւ համայնքում գործող պետական թանգարանների մասնաճյուղերում շարունակվում են օրվա համար կազմակերպված միջոցառումները: Բոլոր թանգարաններում օրը հագեցած է տարաբնույթ մշակութային միջոցառումներով՝ դասական երաշժտությամբ, ասմունքով ու պարով:
Էջմիածնի Պատմաազգագրական թանգարանում ցուցադրվում են Արեւմտյան Հայաստանի տարբեր շրջանների ընտանեկան լուսանկարները եւ նորահայտ հնագիտական հավաքածոն: Աշխատակիցների կողմից անցկացվում է «Ինչպես է վերականգնվում անցյալը» վարպետաց դասը. այցելուները ականատեսն են լինում վնասված գտածոների վերականգնման աշխատանքներին:
Թանգարանի 200-րդ այցելուն նվեր է ստացել հայկական տարազով ձեռագործ տիկնիկ։
Էջմիածնի «Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ում կայացավ «Պոեզիայի ոգեղեն ուժը» խորագրով ասմունքի ցերեկույթ, ելույթ ունեցան Սոֆի Դեւոյանի պարի ստուդիայի սաները, թանգարանի բակում ցուցադրվեցին Եղիշե Թադեւոսյանի անվան Գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները։
Խորեն Տեր-Հարության թանգարանում բացվեց Բենիամին Շատվորյանի եւ Տիգրան Շատվորյանի գրաֆիկ ստեղծագործությունների ցուցադրությունը:
Մհեր Աբեղյան թանգարանում հիմնական ցուցադրությունը ուղեկցվեց թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների սաների ելույթներով:

Լուսանկարներ

Նորություններ