Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցում ամփոփվեց ուսումնական տարին: 
  Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ  շրջանավարտ սաների վկայականների հանձնման արարողությունը, որն ուղեկցվեց սաների աշխատանքների հաշվետու ցուցահանդեսով: 
 Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հանձնեց  սաների ավարտական վկայականները, շրջայց կատարեց ցուցասրահում:  
Համայնքի ղեկավարը կարեւորեց արվեստի դերն ու նշանակությունը համայնքի զարգացման գործում, հույս հայտնեց, որ դպրոցն ավարտած շատ աշակերտներ հետագայում կդառնան արվեստի վառ ներկայացուցիչներ եւ իրենց տաղանդն ու կարողությունները կօգտագործեն ի նպաստ համայնքի։