ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՎԱՃԱՌՔԻՑ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1․5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՓՈԽԱՆՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Սոցիալական
23.10.2020

Հոկտեմբերի 21-ին, Կոմիտասի անվան հրապարակի հարակից տարածքում կայացավ «Հանուն Արցախի» խորագրով բարեգործական վաճառք, որից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու էր Հայաստան Համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք արշավին։
Մեր տաղանդավոր համաքաղաքացիները (հիմնականում՝ երեխաներ) վաճառում էին իրենց կտավները, ձեռագործ աշխատանքները, ամենաթանկ մեդալը, որ նվաճել էին տարբեր առաջնությունների ժամանակ,անգամ ամենասիրելի խաղալիքը, ավելի կարեւոր համարելով հայրենիքի համար նվիրաբերվող անգամ մի քանի հարյուր դրամը։ Նրանց համատեղ ջանքով հանգանակվեց 1․530․201 (Մեկ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար երկու հարյուր)ՀՀ դրամ՝ Արցախի կարիքների համար։
Շնորհակալ ենք Եղ. Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցին, Արմֆայթինգ Էջմիածին մարզական ակումբին, Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցին եւ Հասմիկ Աբրահամյանին, ինչպես նաեւ բոլոր գնորդներին՝ բարեգործական ծրագրի իրագործման համար:

Լուսանկարներ

Նորություններ