Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ:
Նախքան հանիպման պաշտոնական մասի մեկնարկը, համայքի ղեկավարը պատվիրակությանը ներկայացրեց Էջմիածնի պատմությանը, ծանոթացրեց եկեղեցիներին՝ համայքապետարանի հանդիպումների սրահի ծեփանկարի միջոցով:
Հանդիպման ընթացքում կողմներն անդրադարձան հայ-ֆրանսիական եղբայրական կապերին, Էջմիածնի եւ քույր քաղաքներ Իսի լե Մուլինոյի եւ Շաղվիո Շավանիոյի միջեւ ակտիվ արդյունավետ համագործակցությանը, եւ հնարավորի ուղիների ընդլայնմանը:
Անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի գործունեությանը, որը նախագահում է համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:
Հանդիպման առանցքային թեմաներից էր նաեւ Հունիսի 29-30 Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովի անցկացումը:
Պատվիրակության անդամներ Ժիլբեր-Լյուկ Դեւինազը, Վալերի Բուայեն, Բրիջիթ Դեւեզան, Ժոել Գերիոն եւ Պիեր Ուզուլիասը հանդիպման ավարտին լուսանկարվեցին Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգի կողմից մեր համայքին նվիրած «Խաղաղության ծառ» հուշարձանի մոտ:
Հուշարձանը պատկերում է ձիթենու ծառ, որը նաեւ Բուշ-դյու-Ռոն նահանգի խորհրդանիշն է համարվում: Այս հուշարձանից տեղադրված է Երուսաղեմում, Բուշ-դյու-Ռոն նահանգում եւ Էջմիածնում: