«Սե լա վի» ներկայացումը Կոմիտասի անվան մշակույթի պալատում

Մշակույթ
04.05.2022

Կոմիտասի անվան մշակույթի պալատում հանդիսատեսը դիտեց Նարեկ Դուրյանին «Սե լա վի» ինքնակենսագրական մոնո-ներկայացումը:

«Սե լա վի»-ին պատմություն է Դուրյանի անցած կյանքի մասին. դերասանը պատմեց Երեւանում անցկացրած մանկության եւ պատանեկության տարիների, ամուսնական կյանքի, հոր` կոմպոզիտոր Օհան Դուրյանի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին։

Ներկայացումը համեմված էր դերասանի ճամփորդական հուշերով, հույզերով եւ հիշարժան դրվագներով, որոնց միջոցով Դուրյանը հանդիսատեսին ներկայացրեց, թե ինչպես երիտասարդ տարիքում որոշեց լքել Սովետական Հայաստանն ու մեկնել Ֆրանսիա` մեծ երազանքի փնտրտուքներով:

Ներկայացմանը ներկա էին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, ավագանու անդամներ:

Լուսանկարներ

Նորություններ