Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը հանդիպել է Վաղարշապատի երաժշտական դպրոցների սաներին

Մշակույթ
28.04.2022

Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը հանդիպում ունեցավ թիվ 1 եւ 2 երաժշտական դպրոցների եւ «Արիա» վոկալ ստուդիայի աշակերտների հետ։

Հարցուպատասխանի ձեւաչափով հանդիպման սկզբում կոմպոզիտորը երեխաներին պատմեց երաժշտության աշխարհում իր կատարած առաջին քայլերի, ստեղծագործական կյանքում ունեցած դժվարությունների եւ անցած ուղու մասին:
Նա պատասխանեց երեխաների տարաբնույթ հարցերին, տվեց կարեւոր խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն նրանց՝ ուսումնառության ընթացքում։
Կոմպոզիտորը, կարեւորելով կրտսեր սերնդի դերը երաժշտության ոլորտում, պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցել տաղանդավոր եւ շնորհաշատ սաներին` երաժշտության աշխարհում իրենց ուղին հարթելու ճանապարհին։
Հանդիպումը համեմված էր Ամիրխանյանի ստեղծագործություններով, որոնք կատարեցին երեխաները՝ վերջինիս նվագակցությամբ:

Կոմպոզիտորը երաժշտական դպրոցներին նվիրեց իր հեղինակային գրքերը եւ հույս հայտնեց, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:

Լուսանկարներ

Նորություններ