Ապրիլի 26-ին՝ մեծանուն գրող Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան օրը, Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի աշխատակիցները, Երեւանի թիվ 52 եւ Վաղարշապատի թիվ 3` գրողի անունը կրող դպրոցների աշակերտներն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին Հովհաննիսյանի շիրիմին:
Գրողի կյանքի եւ ստեղծագործական գործունեության, հայ գրականության մեջ նրա ունեցած դերի մասին խոսեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Աշակերտները կատարեցին գրողի ստեղծագործություններից հատվածներ, ընթերցեցին նամակներ, վերհիշեցին նրա կյանքից դրվագներ եւ հուշեր։
Միջոցառմանը ներկա էին Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը, գրողներ Գագիկ Սարոյանը, Արա Արտազը, Հովհաննես Հովհաննիսյանի ազգականները եւ այլք: