ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏՆՔՆԵՐ ԶՎԱՐԹՆՈՑ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

Բարեկարգում
26.10.2020

Զվարթնոց թաղամասում մեկնարկել են Արագածի զանգվածի թիվ 1, 1/3, 2, 3, 5, 6, 7, 8, 10, 11, 12, 12ա, 13, 14, 15, 17 շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքները։ Այս պահին հիմնանորոգվում են թիվ 1 եւ 1/3 շենքերի բակերը։
Ասֆալտապման այս հսկայածավալ ծրագրում ընդգրկված են նաեւ Օրջոնիկիձե 23 եւ 25 շենքերի բակերը (որտեղ աշխատանքներն արդեն ավարտվել են), Արամ Մանուկյան 1-ին թաղամասի գլխավոր փողոցը, Մ.Մեխակյան փողոցի հատվածը։
Այս շրջանում աշխատանքների ընթացքը դանդաղել է՝ մարդկային եւ տեխնիկական ռեսուրսների մի քանի ուղղությամբ աշխատելու պատճառով, բայց, ծրագիրը ոչ մի օր չի դադարել, եւ, ընդհանուր առմամբ, աշխատանքների ավարտին քաղաքում բարեկարգված բակերի ծավալը կավելանա եւս 21 հազար քառակուսի մետրով։

Լուսանկարներ

Նորություններ