Հուշ-ցերեկույթ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի

Տոներ և հիշատակի օրեր
26.04.2022

Ապրիլի 25-ին, Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` նվիրված Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին։

«Հիշատակի ղողանջներ» խորագիրը կրող հուշ-ցերեկույթի ընթացքում դպրոցի սաները ներկայացրին ցեղասպանության ողջ պատմությունը՝ երգի, պարի, ասմունքի, փաստավավերագրական տեսանյութերի միջոցով:

Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, համայնքի կրթական ու մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման ավարտին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության ամենացավալի էջերից մեկն է, որն անջնջելի հետք է թողել հետագա սերունդների հիշողության մեջ։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին` նման բարձր մակարդակի միջոցառում կազմակերպելու եւ անմեղ զոհերի հիշատակը վառ պահելու համար։

Միջոցառման մեկնարից առաջ մարզպետն ու համայնքի ղեկավարը ծաղիկներ խոնարհեցին 44-օրյա պատերազմի ընթացքում անմահացած հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանին։

Լուսանկարներ

Error

Failed to load: https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2022-04/None_2022-04-26_10-43-46-27/6fa38d98d7a9713e7872098049f063b8.JPG,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2022-04/None_2022-04-26_10-43-46-27_xfztUcu/01ba8efed1163d2ac5c943051292e3d6.JPG,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2022-04/None_2022-04-26_10-44-28-59/4e591b3ba9c70a613e888b70c36d99e4.JPG,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2022-04/None_2022-04-26_10-44-28-59/8f999961e6d1d715fe2419537100b8e0.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2022-04/None_2022-04-26_10-44-28-59_8Z11d49/aad9a409c191d370c8bdae3347dcec98.JPG,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2022-04/None_2022-04-26_10-45-56-97/9966f5f6a7c5980930d7430ef34906f3.JPG

Նորություններ