Մահացել է Էջմիածնի դրոշի եւ զինանշանի հեղինակ Արշակ Մանուկյանը

Այլ
21.04.2022

Կյանքի 66-րդ տարում անժամանակ մահացել է արծաթագործ, Էջմիածնի դրոշի եւ զինանշանի հեղինակ, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Արշակ Մանուկյանը։

Արշակ Մանուկյանը մեր համայնքի երախտարժան այրերից էր, հայրենիքում եւ սփյուռքում մեծ ճանաչում գտած ժողովրդական վարպետ, զարդարվեստի յուրահատուկ աշխարհիկ եւ հոգեւոր բազմաթիվ աշխատանքների, շքանշանների եւ զինանշանների հեղինակ։ Այդ թվում՝ հեղինակել է «Էջմիածին» լանջաշղթան, որը համայնքի նորընտիր ղեկավարները կրում են պաշտոնամուտի երդմնակալության արարողության ժամանակ։

2002 եւ 2003 թվականներին մասնակցել է ոսկերիչների հինգերորդ եւ վեցերորդ միջազգային ցուցահանդեսներին, արժանանացել «Հոգեւոր թեմաներով լավագույն աշխատանքների համար» դիպլոմի: Վարպետի աշխատանքներից շատերը գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Սիրիայում, Ֆրանսիայում եւ այլուր:

2016 թվականին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման:

Նորություններ