ՀՀ ՊՆ թիվ N զորամասում նշվեց կազմավորման 29-ամյակը

Տոներ և հիշատակի օրեր
18.04.2022

ՀՀ ՊՆ թիվ N ինժեներասակրավորական զորամասում հանդիսավորությամբ նշվեց զորամասի կազմավորման 29-ամյակը:

Միջոցառման մեկնարկին ներկաները ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի պաշտպանության կյանքը զոհած բոլոր ինժեներ-սակրավորիների հիշատակին կանգնեցված խաչքարին:

Հանդիսավոր միջոցառմանը շնորհավորանքի խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատարը: Տոնական օրվա կապակցությամբ ելույթ ունեցան զորամասի զինծառայողներն ու հյուրերը: Օրհնության խոսքով ներկաներին դիմեց ՀՀ զինված ուժերի հոգեւոր սպասավոր Տեր Կորյուն քահանա Կարապետյանը:

Հրապարակվեցին նաեւ զորամասի անձնակազմին խրախուսելու մասին հրամանները, որոնց համաձայն մի շարք զինծառայողներ մասնագիտական օրվա, հայրենիքին մատուցած ծառայությունների, մարտական պատրաստության բարձր ցուցանիշների համար պարգեւատրվեցին պատվոգրերով:

Զինծառայողներին իրենց կատարումներով շնորհավորեցին համայնքում գործող մշակութային խմբերի սաները:

Լուսանկարներ

Նորություններ