Վերանորոգվում է թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզի հին մասնաշենքը

Education
13.04.2022

Մեկնարկել են թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզի հին մասնաշենքի վերանորգման աշխատանքները՝ Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրով:

Ծրագրի միջոցներով վերանորոգվելու են մանկապարտեզի երկու մասնաշենքերի դասասենյակները, մարզադահլիճը, միջոցառումների սրահը, խոհանոցը, պատշգամբները եւ սանհանգույցը: Աշխատանքների ավարտից հետո ավելի քան 300 սաներ եւ աշխատակիցներ կօգտվեն մանկապարտեզի բարելավված պայմաններից: Կբացվի նաեւ 30 երեխայի համար նախատեսված հավելյալ խումբ, ինչի շորհիվ կթեթեւանա մանկապարտեզի ընդունելության սպասող երեխաների հերթը:
Նոր խմբասենյակն իր հերթին կստեղծի երկու նոր աշխատատեղ:
Այս ծրագրի իրագործումից հետո կունենանք ամբողջությամբ հիմնանորոգված մանկապարտեզ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին, նպատակ ունենալով զարգացնել համայնքպետարանի ենթակայության հանրային շենքերը, մասնավորապես մանկապարտեզները, համայնքապետարանը դիմել էր Ճապոնիայի դեսպանատան կողմից իրականացվող դրամաշնորհային աջակցության՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրի շրջանակում: Արդյունքում, կողմերի միջեւ ստորագրվել էր ավելի քան 90 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային աջակցության հուշագիր:

Մանկապարտեզի մյուս մասնաշենքն ամբողջությամբ վերանորգվել է 2019 թվականին՝ Արամայիս Միրզոյանի եւ Կարեն ու Արման Մկրտչյանների բարերարությամբ: Մանկապարտեզի դահլիճը հիմնանորգվել է նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ Գեւորգ Ղազարյանի միջոցներով:

Photos

News