Ընթացքի մեջ են բարեկարգման սեզոնային աշխատանքները

Բարեկարգում
11.04.2022

Էջմիածնի այգիներում ու փողոցներում ընթացքի մեջ են սեզոնային եւ բարեկարգման աշխատանքները:

Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինության կողմից նախատեսված ծրագրով կատարվում են այգիների, փողոցների ու բակերի ծառերի էտման, պատվաստման աշխատանքներ:

Բոլոր այգիներում մշակվում է խոտածածկը, մաքրվում են գազոնները, վերականգնվում են մայրեզրերի վնասված հատվածները, կատարվում է անձրեւատար ուղիների մաքրման աշխատանքներ:

Զվարթնոց թաղամասի այգում, բացի վերընշված աշխատանքներից տնկվել են նաեւ Տույա տեսա ծառեր:

Արամ Մանուկյան թաղամասի այգում կատարվում է մայթերի բարեկարգում, այն դարձնելով առավել հարմարավետ հետիոտների համար:

Լուսանկարներ

Նորություններ